Ծովի փրփուրը ծածկել է Ավստրալիայի փողոցները (տեսանյութ)

19:22 • 29.01.13

Ավստրալիայի արեւելյան ափի շրջանները հայտնվել են ծովի փրփուրի մեջ: Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, ծովի փրփուրն առաջացել է փոթորկի ժամանակ. ուժեղ քամին փրփուրը տարել-լցրել է փողոցները, նույնիսկ տները: Մարդիկ չեն հասցրել անգամ փակել դռներն ու պատուհանները:

 

Փողոցներում մոտ երեք մետր բարձրության սպիտակ զանգված է գոյացել: 

 

Բնության եզակի երեւույթն անհարմարություն է ստեղծել հատկապես հետիոտների համար: