Ֆրանսիան երկրից կվտարի մի շարք ծայրահեղական իմամների և քարոզիչների
Ֆրանսիայի իշխանությունները մի շարք ծայրահեղ իսլամիստ իմամների և քարոզիչների երկրից կվտարեն, այս մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մանուել Բալսը Բելգիայի մայրաքաղաքում կայացած բռնի ծայրահեղականության դեմ պայքարի համաժողովի ընթացքում, հաղորդում է INTERFAX-ը:
Նախարարի խոսքով՝ ծայրահեղական քարոզիչները երկիրը կլքեն մոտ օրերին:
Երեքշաբթի Բրյուսելում անցկացվում է միջազգային համաժողով` նվիրված բռնի ծայրահեղականության դեմ պայքարի միջոցներին և կանխարգելման մեթոդներին:










