Ղազախստանում օդանավի կործանման հետևանքով 20 մարդ է զոհվել

13:10 • 29.01.13

Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքի մոտակայքում օդանավ է կործանվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Russia Today-ը՝ հղում կատարելով Интерфакс-ին։

 

Ինչպես հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից, զոհվածներից 5-ը եղել են օդանավի անձնակազմի անդամներ, իսկ մնացած 15-ը՝ ուղևորներ։

 

Օդանավն անհետացել է ռադարից տեղի ժամանակով 1։15-ին։ Ըստ նախնական վարկածի՝ դժբախտ պատահարի պատճառ կարող էր լինել խիտ մառախուղը։