Մասիսում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու և դիմել փախուստի

17:55 • 29.01.13

Անհայտ ավտոմեքենայի վարորդը հունվարի 27-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Մասիսի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի տղամարդու և դիմել փախուստի:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: