Մեդիամագնատ Մերդոքը ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետի ծաղրանկարի համար

12:59 • 29.01.13

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը ներողություն է խնդրել իրեն պատկանող բրիտանական The Sandy Times թերթում տպագրված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վիրավորական ծաղրանկարի համար, հայտնում է Взгляд-ը։


Ներողությունը հաջորդել է Բրիտանիայի հրեական համայնքի ներկայացուցիչների արտահայտած դժգոհությանը։


Կիրակի հրապարակված նկարում, որի հեղինակը հայտնի նկարիչ Ջերալդ Սկարֆն է, պատկերված է վարչապետը, ով արյունոտ աղյուսներից «անվտանգության պատ» է կառուցում, որտեղ թաղված են պաղեստինցիները։


Բացի այդ, հրեաների համայնքին բարկացրել է այն, որ նկարը հրապարակվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը։


Իր բլոգում Ռուպերտ Մերդոքը վստահեցրել է, որ նկարը չի արտացոլում պարբերականի դիրքորոշումը։