«Ռոսկոմնադզոր»-ը փակել է ինքնասպանությունը քարոզող 600 կայք
«Ռոսկոմնադզոր»-ից (ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) հայտնել են, որ գրեթ 600 կայք է փակվել, քանի որ դրանք պարունակել են ինքնասպանության մեթոդների մասին տեղեկություններ, հայտնում է Известия-ն։
Համաձայն «Առողջության և զարգացման համար վնասակար տեղեկություններից երեխաներին պաշտպանող» օրենքի՝ արգելված տեղեկություն պարունակող կայքերը հայտնաբերելուց հետո «Ռոսկոմնադզոր»-ը պարտավոր է ռեսուրսի սեփականատիրոջը տեղեկացնել անօրինական տեղեկության բացահայտման մասին։ Սեփականատիրոջ արձագանքի բացակայության դեպքում կայքը հայտնվում է «սև ցուցակում» և պետք է արգելափակվի։
Կայքերը զգուշացվել են տեղեկությունները հեռացնելու մասին։ Եթե դա չարվի, ապա գրառման կողքին կհայտնվի այդ ռեսուրսի IP-հասցեն, որից հետո գործին կմիանան կապի օպերատորները, ովքեր պարտավոր են արգելափակել հետևյալ հասցեն։










