Ավելի քան 300 երևանցի զինծառայողներ ծնողների հետ են նշել Բանակի օրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հանդիպել են ԼՂՀ–ում, Սյունիքի և Տավուշի մարզերում գտնվող զորամասերում ծառայող իրենց երեխաներին, որոնց հետ նշել են Հայոց բանակի օրը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զինծառայողների ծնողները տեղում հնարավորություն են ստացել անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, ինչպես նաև ճաշել զինվորական ճաշարանում:
Տոնի առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել էին հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ:
Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրվել են երաժշտական գործիքներ:










