Սյունիքում բախվել են «ԿամԱԶ»–ը և «Միցուբիշին», որի վարորդը տեղում մահացել է

08:27 • 30.01.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 29-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին (Սարավան գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի Տ 2018 (տաքսի) և «ԿամԱԶ» մակնիշի 132 ՏՍ 51 պետհամարանիշերով ավտոմեքենաները:


Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և մեկ տուժած: ՃՏՊ-ի հետևանքով տեղում մահացել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:


Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Մարտիրոսյանին, ում դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:


Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: