Ալաբամայում տղամարդը կրակել է դպրոցական ավտոբուսի վարորդին, երեխա առևանգել և բանակցում է ոստիկանության հետ

11:00 • 30.01.13

ԱՄՆ Ալաբամա նահանգի Միդլենդ Սիթի քաղաքում անհայտ տղամարդը մտել է դպրոցական ավտոբուս, մի քանի անգամ կրակել վարորդին, ինչից հետո փախել է՝ առևանգելով 6-ամյա երեխայի։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru կայքը՝ Associated Press գործակալությանը հղումով, նա երեխայի հետ մտել է մոտակա եկեղեցին և մի քանի ժամ է՝ բանակցում է ոստիկանության հետ։

 

Ավտոբուսի վարորդը ստացած վերքերից մահացել է։ Շրջանի շերիֆը տեղեկացրել է, որ հանցագործը կրակել է վարորդին, քանի որ վերջինս չի ցանկացել թողնել երեխային։


Մոտակա տների բնակիչները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներով։