Ամերիկացի ոստիկաններն առանց պատճառի ծեծում են երիտասարդներին
Ամերիկացի ոստիկաններին դատի է տվել 20-ամյա Էնթոնի Ջոնսը, ում ծեծի են ենթարկել, երբ նա կանգնած է եղել Նյու Յորքի շենքերից մեկի մոտ։ Տեղացիները վստահեցնում են, որ նման դեպքերը բացառություն չեն, հայտնում է Russia Today-ը։
Երիտասարդի խոսքով՝ իրավապահները հանկարծակի հարձակվել են նրա վրա և ծեծել։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ի երեկոյան, երբ Էնթոնին մայրիկի հետ միասին սպասելիս է եղել իր ընկերոջը։ Մի քանի ոստիկաններ առանց որևէ պատճառաբանության հարձակվել են Ջոնսի վրա, ստիպել պառկել գետնին, ծեծել են և ձեռնաշղթաներ հագցրել։
Անշունչ տղային տեղափոխել են շենք և շտապօգնություն կանչել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։
Տղայի մոր՝ Մոնիկա Վեգի խոսքով՝ այս շրջանի ոստիկանները մեկ անգամ չէ, որ առանց պատճառի հարձակվում են երիտասարդների վրա։
Ոստիկանական բաժանմունքի ղեկավարությունը մեկնաբանություններ չի տվել։










