Բեռլինում ուսանողը սպառնում է պայթեցնել տեխնիկական համալսարանը. շենքը շրջապատված է ոստիկաններով

18:25 • 30.01.13

Բեռլինի տեխնիկական համալսարանը շրջապատվել է ոստիկաններով՝ շենքը պայթեցնելու մասին ուսանողի հնչեցրած սպառնալիքից հետո, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Tagesspiegel պարբերականին։

 

Ըստ պարբերականի տեղեկության՝ ուսանողը, ում արգելված է հաճախել համալսարան, եկել է բուհ և դասախոսին հայտնել, թե պատրաստվում է պայթյուն իրականացնել։


Երիտասարդը մինչ այժմ գտնվում է համալսարանի շենքում։


Ոստիկանությունում պայթեցնելու սպառնալիքի մասին տեղեկությունը չեն մեկնաբանում։