Կենսաբանները սովորել են ուռուցքի բջիջներում վերականգնել քաղցկեղից պաշտպանող ինքնաոչնչացման համակարգը
Ամերիկյան կենսաբանները հայտնաբերել են, թե ինչպես կարելի է շտկել քաղցկեղի բջիջներում վնասված p53 սպիտակուցի մոլեկուլները, որոնք պաշտպանում են առողջ բջիջները ԴՆԹ-ի մահացու մուտացիաների հայտնվելուց: Այդ հայտնագործությամբ հնարավոր կլինի արագ և մեծ երաշխիքով հիվանդներին փրկել քաղցկեղի որոշ տեսակներից` մոտ ապագայում: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:
Մարդու օրգանիզմում և այլ կենդանիների մոտ քաղցկեղի տեսակների զգալի մասը ի հայտ է գալիս p53 գենի վնասման հետևանքով: Այն պատասխանատու է սպիտակուցի սինթեզի համար, որը հսկում է գենետիկ տեղեկությունների ամբողջականությանը և միացնում է ինքնաոչնչացման մեխանիզմը` ապոպտոզը, երբ լուրջ վնասում է լինում:
Այդ պատճառով բջիջների այն խմբերին, որոնց հենց p53 գենն է վնասված, ծայրահեղ բարդ է ոչնչացնելը, քանի որ դրանց գենոմում բացակայում է «ինքնաոչնչացման ծրագիրը»:
ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գենային հետազոտությունների խումբը, Պիտեր Կաիզերի ղեկավարմամբ, սովորել է, թե ինչպես կարելի է վերանորոգել վնասված p53 մոլեկուլները, որոնք առկա են ներկայում հայտնի քաղցկեղի տեսակների ավելի քան մեկ երրորդի մեջ՝ հետազոտելով սպիտակուցի մարմնում մուտացիաների կառույցը:
Nature Communications-ի հոդվածի հեղինակները հայտնաբերել են, որ սպիտակուցի մուտանտ մոլեկուլներին հնարավոր է ստիպել բնականոն ռեժիմով աշխատել, եթե դրանց մի մասին միացվի, այսպես կոչված L1/S3 « գրպանիկը», որը կրիտիկական դեր է խաղում ինքնաոչնչացման պրոցեսի գործարկման ժամանակ:
Կայզերն ու իր գործընկերները պարզել են, որ նման վնասված մոլեկուլների մի մասը կարելի է վերանորոգել այսպես կոչված ստիկտիկական թթվի (stictic acid)` երկու բենզոյալին օղակներից «սոսինձի», ինչպես նաև մի քանի թթվածնի և ջրածնի ատոմների «պոչերի» միջոցով:
Ստացված նյութը տեղադրվում է վնասված գրպանիկում և p53 սպիտակուցը վերածում է «համատեղելիի» ինքնաոչնչացման համակարգի այլ բաղադրիչների հետ:












