Թունավոր մառախուղը թունավորել է չինացիների կյանքը

10:10 • 30.01.13

Չինաստանի կենտրոնական և արևելյան՝ Հարբին, Շիցզյաչժուան, Ցզինան և Չժենչժոու նահանգները ծածկված են խիտ մառախուղով։ Բազմաթիվ ավտոճանապարհներ փակ են, հետաձգվել են ավիաթռիչքներ, հայտնում է НТВ-ն։


Վատ տեսանելիության պատճառով օդանավակայաններում չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր։ Հազարավոր մարդիկ, ովքեր տոների կապակցությամբ (Ամանորի) արձակուրդ են վերցրել և իրենց մեքենաներով ուղևորվել հարազատների մոտ, հայտնվել են խցանումներում կամ փնտրում են այլ երթուղիներ։

 

Թունավոր մառախուղն արդեն մի քանի օր է թունավորում է չինացիների կյանքը։ Նախօրեին երկրի իշխանությունները հայտարարել են վտանգի բարձր մակարդակի մասին։ Բնակիչներին խնդրում են առանց անհրաժեշտության չլքել իրենց տները, պաշտպանիչ դիմակներ կրել։

 

Օդերևութաբանները խոստանում են, որ հինգշաբթի շրջան կներթափանցի սառը մթնոլորտային դաշտը, որը կուղեկցվի ուժեղ քամով և կմաքրի օդն արդյունաբերական արտանետումներից ու ածխափոշուց։