Կոլումբիայում կընդլայնեն թույլատրելի թմրամիջոցների ցանկը

11:30 • 30.01.13

Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելլա Կորրեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրանյութերի օրինականացում, տեղեկացնում է gazeta.ru կայքը։


Կառավարության նախագիծը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։

Համաձայն Կոլումբիայում գործող օրենքի՝ երկրում թույլատրվում է պահել կոկաինի և մարիխուանայի ոչ մեծ չափաբաժին։
 

Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է, որ արհեստական թմրանյութերը պետք է ներառել թույլատրելիների շարքում, որպեսզի կրճատվի թմրաշրջանառությունը։

 

Սակայն օրինագծի քննադատները պնդում են, որ դա միայն կծանրացնի իրավիճակը։