Պայթյուն թուրքական գործարանում. կան զոհեր

15:25 • 30.01.13

Թուրքիայի Գազիանթեպ (Այնթապ) քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, նախնական տվյալներով` զոհվել է 8 մարդ, կան վիրավորներ։

 

Պայթյունի պատճառները հայտնի չեն. դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։
 

Անվտանգության նկատառումներով՝ գործարանի շրջակայքը փակվել է, վիրավորները տեղափոխվում են քաղաքային հիվանդանոցներ։