Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիա-Լիբանան սահմանին

17:16 • 30.01.13

Իսրայելական օդուժն այս գիշեր հարվածներ է հասցրել Սիրիա-Լիբանան սահմանին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «արևմտյան դիվանագետի և տարածաշրջանային անվտանգության 3 անանուն աղբյուրների»:

 

Լիբանանյան բանակը ևս հայտնել է իր օդային տարածքում իսրայելական ինքնաթիռների առկայության մասին: Դիվանագետը հաստատել է, որ օդային հարված եղել է, սակայն տեղն ու թիրախն առայժմ անհայտ են մնում:

 

Russia Today-ը նույն առիթով հայտնում է, որ թիրախը եղել է զենք տեղափոխող շարասյունը:

 

Սիրիայից ակտիվիստները հայտնել են, որ հարվածը եղել է հարավում:

 

Ըստ աղբյուրի՝ իսրայելական օդուժի գործողությունները պայմանավորված են Սիրիայի քիմիական զենքի շուրջ զարգացումներով: