Կապանում 3 երիտասարդ թունավորվել են վառելիքի տարան մաքրելու հետևանքով

10:16 • 30.01.13

Հիվանդանոցից հունվարի 29-ին՝ ժամը 19.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից բուժօգնության են տեղափոխվել 26–ամյա Նարեկ Բաբայանը, 25-ամյա Մհեր Ղազարյանը և վերջինիս եղբայրը` 30-ամյա Արման Ղազարյանը:


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: