Մալիի օդանավակայաններից մեկն անցել է ֆրանսիական զորքերի վերահսկողության տակ
Ֆրանսիայի զինծառայողներն այս գիշեր վերահսկողության տակ են վերցրել Մալիի Կիդալ քաղաքի օդանավակայանը, որը վերահսկում էին ծայրահեղ իսլամիստները, տեղեկացնում է Взгляд-ը։
«Ֆրանսիական ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիդալի օդանավակայանի թռիչքուղում»,-տեղեկացրել են տեղի իշխանությունները, որոնք նաև հաղորդել են, որ երկրի օդային տարածքը վերահսկում են ֆրանսիական օդուժի ուղղաթիռները։
Հիշեցնենք, որ Մալիում իրավիճակը սրվել էր վերջին շաբաթների ընթացքում, երբ իսլամիստ զինյալները սկսել էին հարձակման ենթարկել երկրի կենտրոնական հատվածներում տեղակայված կառավարական զորքերի հենակետերը։
Պաշտոնական Մալին օգնություն էր խնդրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, ինչից հետո՝ հունվարի 10-ին երկիր էին մուտք գործել ֆրանսիական զորքերը։










