Մոզամբիկում հեղեղումների պատճառով 70 մարդ է զոհվել

18:28 • 30.01.13

Մոզամբիկում ուժգին ջրհեղեղի պատճառով զոհվել է 70 մարդ. ևս 150 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, այդ մասին հայտնել է երկրի աղետների վերացման ազգային ծառայությունը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին։

 

Տարերքի հիմնական հարվածը հասել է երկրի հարավին, սակայն այժմ զոհերի մասին տեղեկություններ են ստացվում նաև հյուսիսից, որտեղ, մասնավորապես, երկու երեխա է զոհվել՝ մնալով քանդված տների փլատակների տակ։


Իշխանությունները զգուշանում են, որ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններում շարունակվող տեղումները կհանգեցնեն գետերի մակարդակի բարձրացմանը, ինչը կվտանգի 100.000 մարդու կյանք։