Երևանում 45-ամյա որդին խեղդամահ է արել 75-ամյա մորը

10:08 • 30.01.13

Ոստիկանությունում հունվարի 28-ին, ժամը 07.55-ին, 1969 թ. ծնված Գագիկ Սենեքերիմյանից ահազանգ է ստացվել, որ մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ Մանգյանը, աստիճաններից վայր է ընկել և մահացել:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գ. Մանգյանը տան աստիճաններից վայր է ընկել և հանկարծամահ եղել:

 

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Հունվարի 29-ին ստացվել է նախնական ախտորոշում, որ Գ. Մանգյանի դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»:

 

Փաստի առթիվ հունվարի 29-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Նույն օրը, ժամը 17.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Կ. Սենեքերիմյանը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, քննչական բաժնում խոստովանական ցուցմունք է տվել, որ ս/թ հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր` Գ. Մանգյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ խեղդամահ անելու միջոցով սպանել է:

 

Կ. Սենեքերիմյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: