Վայրի կապիկները հարձակվել են ինդոնեզական գյուղի վրա. կան վիրավորներ

17:24 • 30.01.13

Վայրի կապիկների խումբն անակնկալ հարձակվել է ինդոնեզական գյուղի վրա, հայտնում է The Washington Times-ը:

 

Թիրախը եղել է երկրի արևելքում գտնվող Հարավային Սուլավեսի նահանգի գյուղերից մեկը. հարձակման հետևանքով նյութական վնասներ են եղել, կան վիրավորներ:

 

Տեղացի պաշտոնյաները հստակեցրել են, որ հարձակվել է ընդհանուր 10 կապիկ, վիրավոր է 7 գյուղացի: Նրանցից  16-ամյա մի տղա ծանր վիճակում է. նրան ուժեղ կծոտել են:

Առայժմ անհասկանալի են հարձակման պատճառները. ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել մոտակա անտառից նրանց քշելու հետևանքով: