«Ներեցեք տղաներ». «Շանս 101» խորտակված նավի նավապետն առաջինն է լքել այն

13:16 • 30.01.13

Ճապոնական ծովում խորտակված «Շանս 101» նավի նավաստիները ողբերգության համար մեղադրում են իրենց նավապետին, ով փախել է՝ ասելով «ներեցեք տղաներ», գրում է Взгляд-ը։
 

Այժմ Սախալինի հիվանդանոցներից մեկում են գտնվում խորտակված նավի 10 նավաստիները։
 

«Նավը նորմալ էր. աղետի պատճառը, մեր կարծիքով, նավապետի սխալն է եղել»,-ասել են նրանք։
Նրանք նաև պատմել են, որ աղետի պահին նավն առաջինը նավապետն է լքել։ 

 

Հետաքննությունը պարզել է, թե որտեղից են խորտակված նավում ինդոնեզացի նավաստիներ հայտնվել։ Պարզվել է, որ նավը Պրիմորիեի մոտից շարժվել է Ռուսաստանի քաղաքացիներով, իսկ 11 ինդոնեզացիները նավ են բարձրացել Ռուսաստանի տարածքից 20 կմ հեռավորության վրա։