Թբիլիսիում գործադուլ անող երթուղայինի վարորդներին մտածելու համար 3 օր է տրվել
«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը գործադուլ անող վարորդներին 3 օր ժամանակ է տվել բանակցությունների համար, տեղեկացնում է Грузия online-ը։
Ինչպես հայտարարել են ընկերությունից, արդեն մի քանի օր է վարորդների հետ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվում, քանի որ նրանք վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով 30%-ով նվազեցնել ամենօրյա մուծումները։
Ընկերության հավաստմամբ՝ դա նախատեսում է ամեն վարորդի եկամուտն ավելացնել 300-600 լարիով, ինչն ընկերությանը լուրջ ֆինանսական վնաս կհասցնի։
«Չնայած դրան՝ մենք պատրաստ ենք երեք օրվա ընթացքում բանակցել, հակառակ դեպքում՝ նրանց հետ պայմանագրերը կխզվեն, և նոր վարորդներ ընդունելու համար մրցույթ կհայտարարվի»,-ասել են ընկերությունից։










