Սիրիացի զինյալների և թուրք ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

16:40 • 30.01.13

Անօրինական ճանապարհով Սիրիայից Թուրքիա մուտք գործած 4 զինյալ անձինք փորձել են առևանգել Հաթայում բնակվող սիրիացի մի փաստաբանի, տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը։


Վերջինիս փրկել ցանկացող ոստիկանների ու զինված սիրիացիների միջև բախում է տեղի ունեցել։ Սիրիացիներից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսին հաջողվել է ձերբակալել փախուստի ընթացքում։

 

Հայտնի է միայն, որ փաստաբանն ընդդիմադիր է եղել, և չի բացառվում, որ առևանգելու փորձ կատարած անձինք Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները եղած լինեն։


Տարածված տեղեկության համաձայն՝ փաստաբանը ներկա է եղել մի շարք կարևոր դատավարությունների, իսկ այժմ համարվում է ընդդիմության առաջատար անուններից մեկը։