Հաջորդ ուրբաթ Երկիր մոլորակին առավելագույնս կմոտենա աստղակերպ (տեսանյութ)

18:34 • 08.02.13

Հաջորդ ուրբաթ Երկիր մոլորակին առավելագույնս կմոտենա աստղակերպ. գիտնականները հայտնում են, որ դեռ երբեք տվյալ չափերի աստղակերպն այդ աստիճան մոտիկ չի եղել մեր մոլորակին, հայտնում է The Guardian-ը:

 

Պատկերավոր բացատրվում է, որ 2012 D14 անվանումով երկնաքարը մոլորակին ավելի մոտ կլինի, քան հեռուստաարբանյակները, այն է՝ 27 400 կմ: Սա կարող է մեծ հեռավորություն թվալ (հավասար է Ավստրալիայից Լոնդոն և հետ ուղևորությանը), սակայն տիեզերական չափանիշերով չափազանց մոտ է:

 

46 մ տրամագծով երկնաքարը փաստորեն ֆուտբոլի խաղադաշտի կեսի չափ է, կշռում է ավիակրի չափ: Բախում չի լինի, հայտնել են ՆԱՍԱ-ի մասնագետները: Իսկ երկնաքարը հնարավոր կլինի տեսնել Ավստրալիայի տարածքում՝ անգամ հզոր հեռադիտակներով:

DA14-ի չափերի մարմինները Երկրին բախվելու հնարավորություն ունեն ամեն 1200 տարին մեկ:
 

Հաջորդ ուրբաթ Երկիր մոլորակին առավելագույնս կմոտենա աստղակերպ (տեսանյութ)