Դինոզավրերի ոչնչացման տեսությունը վերահաստատվել է
Վերջին 30 տարիներին գերիշխող է եղել տեսակետը, որի համաձայն դինոզավրերը վերացել են երկնաքարի կամ աստղակերպ մարմնի՝ Երկրի հետ բախման հետևանքով, ինչը, կարծիք կա, տեղի է ունեցել Կենտրոնական Ամերիկայի տարածքում 66 մլն տարի առաջ:
Սակայն Կարիբյան ավազանում հայտնաբերված 110 մղոն լայնությամբ «ձագարը»՝ երկնաքարի հարվածի հավանական վայրը, առաջացել է վերջին դինոզավրերի վերացումից 180 000 տարի անց:
Հայտնի տեսությունն ու դրա հետ կապված հակասությունները ստուգել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի երկրագիտության մասնագետ Փոլ Ռենեն: Նա ու իր թիմը Science ամսագրին հայտնել են, որ երկնային մարմնի տեսությունն այնուամենայնիվ ուժի մեջ է մնում:
Այդ մեծ ազդեցությունը տեղի է ունեցել 66 038 000 տարի առաջ, իսկ դինոզավրերը սատկել են 30 000 տարվա ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ այդ բախումից հետո շատ կարճ ժամանակում վերացել է կենդանատեսակների 70 տոկոսը:










