1 շաբաթում 7 մլն iPhone ու iPad է «կոտրվել» նոր հաքերական ծրագրով

20:43 • 08.02.13

Այս շաբաթ evad3rs անունով հաքերների խումբը «փախուստ բանտից» անվանումով evasi0n հավելում էր թողարկել, որը թույլ է տալիս iPhone-ներ ու iPad-ներ «կոտրել», հայտնում է Business Insider-ը:

 

Մինչ այժմ հավելումն օգտագործվել է մոտ 7 մլն սարքեր «բանտային փախուստի» ենթարկելու համար: Թիվը հայտնել է Apple-ի «կոտրված» սարքերի Cydia app store-ի ղեկավար Ջեյ Ֆրիմենը:

 

Սա ցույց է տալիս, որ կան նաև բազմաթիվ iPhone և iPad ունեցողներ, որոնք ուզում են ավելին անել իրենց սարքերի հետ, քան թույլ է տալիս Apple-ը, ինչը թույլ է տալիս նոր ծրագիրը: Օրինակ, դրա միջոցով հնարավոր է ավելի լավ Wi-Fi ապահովել սարքերին:

 

Աղբյուրն արձանագրում է, որ evasi0n-ի գործիքը թերևս ամենամեծ ժողովրդականություն վայելողն է իր տեսակում:
 

1 շաբաթում 7 մլն iPhone ու iPad է «կոտրվել» նոր հաքերական ծրագրով