Samsung-ը հայտարարել է Galaxy Note II-ի գլամուրային տարբերակի ստեղծման մասին
Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Note II-ի գլամուրային տարբերակի ստեղծման մասին. դրա կորպուսը և գրանցող/վերարտադրող ծայրը (ստիլուս) վարդագույն է, հայտնում է Вести-ն։
Փորձագետների կարծիքով՝ նման կերպ Samsung-ը փորձում է նոր կենդանություն հաղորդել այս մոդելին, որպեսզի դրա վաճառքը կտրուկ չնվազի նոր Galaxy Note III-ի սպասման ֆոնին։
Ներկայում վարդագույն Galaxy Note II կարելի է պատվիրել միայն Թայվանում Samsung-ի պաշտոնական կայքում։
Սակայն փորձագետները կարծում են, որ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ մոդելը հասանելի լինի նաև այլ երկրներում։
Նաև հայտնի է, որ վարդագույն սմարթֆոնի բնութագիրը ոչնչով չի տարբերվում այլ գույնի մոդելներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Samsung Galaxy S IV սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա մարտի 15-ին։










