2013-ին բջջային սարքերը թվով կգերազանցեն աշխարհի մարդկանց

20:14 • 08.02.13

Մինչև 2013-ի վերջ Երկրի վրա ավելի շատ բջջային սարքեր կլինեն, քան մարդիկ, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով նոր զեկույցը:


Cisco-ի Global Mobile Data Traffic անվանումով կանխատեսումներով զեկույցում ասվում է, որ սպառողների «ախորժակը» բջջայինների հանդեպ մեծապես աճել է վերջին տարում և նվազման նշաններ չի դրսևորում:

 

Նույն ուսումնասիրությունը հայտնում է, որ 2017-ին բջջային կապով սարքերի թիվը գերազանցելու է 10 մլրդը, իսկ բջջային ցանցի արագությունները աճելու են 7 անգամ՝ ներկայի համեմատ:

 

Կից տվյալներ են հաղորդվում նաև այն մասին, որ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում Android-ը գերազանցել է iPhone-ին տվյալներից օգտվելու ծավալներով:

 

2012-ին բջջային թրաֆիկն աշխարհում աճել է 70 տոկոսով՝ դրա նախորդ տարվա համեմատ մոտ կրկնակի:

 

Մեծացել է նաև բջջային տեսակոնտենտի ծավալը. մինչև 2017-ը Cisco-ի կանխատեսման համաձան համաշխարհային բջջային տվյալների 2/3-րդը տեսանյութային է լինելու:
 

2013-ին բջջային սարքերը թվով կգերազանցեն աշխարհի մարդկանց