Ինչ է ասում «շեֆի» մեծ ստորագրությունը նրա մասին. հետազոտություն

21:19 • 08.02.13

լուսանկարում՝ ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփի ստորագրությունը

 

Չափսը կարևոր է, երբ բանը վերաբերում է ձեր շեֆի ստորագրությանը, նշում է ABC News-ը՝ հայտնելով, թե ինչ են ասում ղեկավար անձանց խոշոր ստորագրությունները նրանց մասին:

 

Պարզվում է, որքան ավելի մեծ է ստորագրությունը, այնքան ավելի հավանական է, որ ղեկավարը կործանի տվյալ ընկերությունը: Ճակատագրի հեգնանքով, հենց ամենամեծ ստորագրություններով ղեկավարներն են ամենաբարձր աշխատավարձը ստանում, չնայած որ համեմատաբար թույլ աշխատանք են կատարում:

 

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ մեծ ստորագրությամբ ղեկավարները նաև նարցիսիստներ են՝ ինքնասիրահարված անձինք: Նրանք նաև հակված են բանի տեղ չդնել կարևոր տվյալները:


Ուսումնասիրությունն անց է կացրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Քենան-Ֆլագլերի բիզնես դպրոցի կողմից: Այն կազմվել է ԱՄՆ-ում 605 գլխավոր գործադիր տնօրենների ստորագրությունների ուսումնասիրության հիման վրա:
 

Ինչ է ասում «շեֆի» մեծ ստորագրությունը նրա մասին. հետազոտություն