Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը խոստովանել է, որ իրենք զիջում են Samsung-ին

19:00 • 08.02.13

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ այդ ամերիկյան ընկերությունը, չնայած տպավորիչ հաջողություններին, սմարթֆոնների շուկայում գերիշխանության «պատերազմում» զիջում է հարավկորեական Samsung-ին, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Վոզնյակի հարցազրույցը Wirtschafts Woche-ին:

 

«Ինձ թվում է ֆունկցիաների թվով Apple-ը զգալիորեն հետ է մնում սմարթֆոնների շուկայում: Մյուսներն արդեն ուշքի են եկել, ակտիվորեն հասնում ու առաջ են անցնում: Samsung-ը հզոր մրցակից է՝ հենց այն բանի համար, որ հոյակապ ապրանք է ստեղծում», - մասնավորապես ասել է Վոզնյակը:

 

Նա նշել է նաև, որ Apple-ում պետք է աշխատեն միլիոնավոր ֆանատների աջակցությունը չկորցնելու համար:

 

Strategy Analytics-ի տվյալներով Apple-ի մատակարարումը սմարթֆոնների շուկայում 2012-ին աճելի է 46 տոկոսով, հաջողվել է վաճառել 136 մլն սարք և շուկայում ունենալ 19 տոկոս մասնաբաժին: Իսկ Samsung-ը 2012-ին ամրապնդել է առաջատարի իր դիրքերը՝ 213 մլն սմարթֆոն վաճառելով և ունենալով 30%:
 

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը խոստովանել է, որ իրենք զիջում են Samsung-ին