Google-ը շուտով սեփական օդանավակայան կունենա. Ի՞նչ սպասել հետո

11:33 • 09.02.13

Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքի պաշտոնաներից մեկը հայտարարել է, որ քաղաքում շուտով օդանավակայանի կառուցման աշխատանքներ են սկսվելու։ Ինչպես տեղեկացնում է Slon.ru-ն, պատվիրատուն Google ընկերությունն է։

 

Մեծ օդանավակայանը, որի արժեքը կկազմի 82 մլրդ դոլար,անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաների հսկայի ղեկավարներին, քանի որ նրանք շատ հաճախ են ճանապարհորդում։

 

«Այստեղից երկու միտում է ակնհայտ դառնում. նախ՝ Արևմուտքում ավիատրանսպորտը դառում է ավելի ու ավելի տարածված: Google-ի նման հսկաները իրենց կարող են թույլ տալ ոչ միայն բիզնես-ինքնաթիռների սեփական պարկ ունենալ, այլև ժամանակակից օդանավակայան։

 

Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկնքում թռչում են հազարավոր մասնավոր ինքնաթիռներ՝ ոչ ավանդական քաղաքացիական երթուղիներով։ Այս ամենը տեսնելով կարող ենք խոսել «թռչող մեքենաների» պահանջարկի մասին»,-գրում է Slon.ru-ն։



Երկրորդ միտումը, ըստ կայքի, այն է, որ Google-ի և Apple –ի նման սուպերընկերությունները ավելի են վերածվում փոքր պետությունների։



«Ունենալով շուրջ 60 հազար աշխատակից և 10 մլրդ դոլարի տարեկան եկամուտ՝ որոնողական համակարգը տնօրինում է համաշխարհային ինտերնետ-տրաֆիկի տպավորիչ մասը, ինչպես նաև աշխարհի ինտերնետ-գովազդի 2/3-ը։ Մեկ ընկերությունն արդեն շատ ավելի ազդեցիկ է, քան աշխարհի մի շարք երկրներ, քանի որ համարձակորեն կարող է սպառնալ օրինակ Ֆրանսիային՝ ասելով, որ կանջատի ինտերնետ-որոնման նրա բաժինը»,- գրում է կայքը և ենթադրում, որ այս ամենն արդյունքում կավարտվի ինքնավարության գաղափարով։
 

Google-ը շուտով սեփական օդանավակայան կունենա. Ի՞նչ սպասել հետո