McLaren P1-ը «Ֆորմուլա-1»-ի թվային սարքեր է ստացել (տեսանյութ)

01:18 • 09.02.13

McLaren ընկերությունը շարունակում է հանրությանը նախապատրաստել շուկայում իր նոր սենսացիոն P1 սուպերմեքենայի հայտնվելուն: Այս անգամ արտադրողները հաստատել են, որ արտադրության պատրաստ մեքենայի պրեմիերան տեղի կունենա Ժնևում, ինչպես նաև ցուցադրել են ինտերյերի մի հատվածը:


Պետք է նշել, որ McLaren ընկերությունն արդեն երեք տարի թեժ կրքեր է հրահրում սուպերմեքենայի շուրջ: Բանը նրանում է, որ P1-ը պետք է հայտնի McLaren F1-ի հետնորդը դառնա, որը դեռ մինչ վերջերս աշխարհի ամենաարագ սերիական մեքենան էր համարվում:

 

Այժմ ևս, P1-ի ստեղծողները արդեն հայտարարել են, որ մեքենայի կոնստրուկցիայում մրցարշավային փորձի կիրառման շնորհիվ մեքենան ամենալավը կլինի ինչպես մայրուղիներում, այնպես էլ վազքուղիներում:


Չնայած մեքենան նախատիպի կարգավիճակով ցուցադրվել է դեռ Փարիզի ցուցահանդեսում, սակայն մեքենայի դռները չէին բացվել ցուցադրության համար: Թե ինչպիսին է մեքենան ներսից անհայտ է մինչ այժմ, սակայն McLaren-ի տարածած տեսանյութում ցուցադրվում է սարքերի վահանակի աշխատանքը` Race ռեժիմում:

 

Այն ամբողջովին իրականացված է «Ֆորմուլա-1» -ի բոլիդների ինտերֆեյսով, ներառյալ փոխանցման փոխման պահի ինդիկացիան:


Բացի այդ, տեսանյութում պատկերված է ակտիվ աերոդինամիկ տարրերի աշխատանքը:


Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա արդեն հայտնի է, որ այն կտարբերվի Փարիզում ցուցադրված կոնցեպտից: McLaren-ը նախատսում է 500 օրինակ P1 թողարկել՝ յուրաքանչյուրն ավելի քան 1 մլն դոլար գնով:

 

 

 

McLaren P1-ը «Ֆորմուլա-1»-ի թվային սարքեր է ստացել (տեսանյութ)