Եգիպտական դատարանը արգելափակել է YouTube-ը

19:52 • 09.02.13

Եգիպտական դատարանը շաբաթ օրը պետական ինտերնետ մատակարարներին հանձնարարել է արգելափակել YouTube պորտալը՝ այնտեղ «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմից մի հատվածի առկայության պատճառով, հայտնում է РИА Нововсти-ն:

Դատավոր Հասունա Թաուֆիքի պահանջով Եգիպտոսի տարածքում YouTube-ն արգելափակված կմնա 30 օրով: 
Դեռ անցած տարվանից եգիպտական դատարան էր դիմել իրավաբան Համեդ Սաիդը, որի հայցում ասված է, որ նշված ֆիլմը սպառնում է Եգիպտոսի անվտանգությանը:
 

Ֆիլմը ստեղծվել է ԱՄՆ-ում, 2012-ի ամռանից առկա է ինտերնետում, ինչի հետևանքով մահվան ելքերով բախումների պատճառ էր դարձել մի շարք մուսուլմանական երկրներում: Ավելի վաղ եգիպտական դատարանը հեռակա կարգոv  մահապատժի էր դատապարտել ֆիլմի ստեղծողներին:
 

Եգիպտական դատարանը արգելափակել է YouTube-ը