Porsche Design-ը անհավնական բուխարի է ստեղծել Safretti-ի համար (լուսանկարներ)

16:07 • 09.02.13

Porsche Design Studio-ն Safretti-ի համար Vertigo անվանումով բուխարի է նախագծել, հայտնում է Լuxury Լaunches-ը:
 

Safretti ընկերությունը, ըստ աղբյուրի, բուխարիների մասին բուն գաղափարը փոփոխել է՝ դարձնելով դրանք թե' մոդեռն, թե' անվնաս շրջակա միջավայրի համար: Եվ այդ շարքից ամենանոր առաջարկը Vertigo-ն է: Վերջինս աշխատում է Safretti-ի ապահով այրման համակարգով և համապատասխանում է անվտանգության ամենանոր միջազգային չափանիշներին:

 

Այս բուխարին աշխատում է նաև հեռակառավարումով: Ամբողջովին արտադրվել է Նիդեռլանդներում, դրա վրա մասնագետներն աշխատել են 2 տարի:

Անհավանական նորույթը վաճառքի կհանվի 2013-ի մարտին և կարժենա 5.090 ԱՄՆ դոլար:
 

Porsche Design-ը անհավնական բուխարի է ստեղծել Safretti-ի համար (լուսանկարներ)