Curiosity-ն վերցրել է Մարս մոլորակի հողանյութի առաջին օրինակները
Ամերիկյան Curiosity մարսագնացին առաջին անգամ հաջողվել է Մարսի կեղևի վրա անցք բացել: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարսագնացը մանիպուլյատորներով զինված հատուկ սարքի միջոցով ծակել է ժայռային հողը և վերցրել է մարսիական հողանյութի առաջին օրինակները:
Հավաքված նյութերի վերլուծությունը ռոբոտը ինքնուրույն կիրականացնի: NASA-ի մամլո քարտուղարը նշել է, որ այս գործողությունը խոշորագույնն էր անցյալ տարվա օգոստոսից սկսած, երբ մարսագնացը վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի վրա:
Curiosity-ի հիմնական նպատակներից մեկը կայանում է նրանում, որպեսզի այն պարզի արդյոք Մարսի վրա նախկինում կյանք եղել է, թե ոչ:










