Ամերիկացի գիտնականի նոր գյուտը. վարակները «որսացող» դաջվածք
ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Մայքլ ՄըքԱլփինը ստեղծել է հեղափոխական մի դաջվածք, որը մաշկի վրա տեղադրվելուց հետո կարողանում է «որսալ» տվյալ անձի օրգանիզմում եղած բակտերիալ վարակներն ու տեղեկացնել դրանց գոյության մասին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ոսկուց և մետաքսից պատրաստված դաջվածքը բարձր տեխնոլոգիաների արդյունք է։ Այն ունի ալեհավաք, որը հատուկ ազդակների միջոցով մոտակայքում գտնվող համակարգչին փոխանցում է դեռևս զարգացման վաղ փուլում գտնվող հիվանդության կամ վարակի մասին տեղեկությունը։
Հեղինակի պնդմամբ՝ մշտապես ակտիվ վիճակում գտնվող դաջվածքը հետևում է հիվանդության զարգացմանը և անընդհատ տեղյակ պահում տվյալ անձին իր առողջական վիճակի մասին։ ՄըքԱլփինը նաև նշել է, որ հեղափոխական դաջվածքը շուտով կփորձարկվի ԱՄՆ-ի հիվանդանոցներում։










