Գերմանիան Gladius ապագայի զինվորի հանդերձանք է գնում

21:35 • 10.02.13

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Rheinmetall ընկերությունից պատվիրել է Gladius «ապագայի հանդերձանքը» զինծառայողների համար: Ինչպես նշվում է Rheinmetall-ի մամուլի հաղորդագրության մեջ, հանդերձանքի 60 կոմպլեկտը և զենքը երկրի կառավարությանը 84 մլն եվրո կարժենա: Դա կբավարարի 600 զինծառայողի համար:


Այս տարվա ընթացքում ընկերությունն ամբողջությամբ կավարտի պատվերի մատակարարումը: Gladius-ով համալրված բունդեսվերի զինծառայողներին, նախատեսվում է Աֆղանստան ուղարկել:


30 կոմպլեկտ Gladius-ների փորձնական խմբաքանակը` 300 զինծառայողների համար Գերմանիան գնեց 2012թ.: Դրանք արդեն ստացվել են, և այժմ ստորաբաժանումները սովորում են նոր հանդերձանքը կիրառել:


Rheinmetall-ի Gladius «ապագայի հանդերձանքը» ստեղծվել է «ապագայի զինվոր» (Infanterist der Zukunft) փորձնական համալիրի հիման վրա: Gladius-ի մեջ, մասնավորապես, մտնում է համալիր պաշտպանիչ հանդերձանք (սաղավարտ, զրահաբաճկոն, պաշտպանիչ թվային ակնոցներ), դիտման օպտիկա-ինֆրակարմիր միջոցներ, համակարգիչ, ռադիոկայան, տեղորոշման միջոցներ (այդ թվում GPS և կողմնացույց), ինչպես նաև զենք և մարտկոցների համալիր:


Բացի այդ, համալիրը նախատեսված է էքստրեմալ եղանակային պայմաններում գործածվելու համար: Այն նաև պաշտպանում է բիոլոգիական և քիմիական զենքից:


Այժմ «ապագայի հանդերձանքի» ստեղծման վրա են աշխատում մետ երկու տասնյակ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը:


Ռուսաստանում սկսվել են Ратник հանդերձանքի փորձարկումները, որը կարող է սպառազինության տակ ներառվել արդեն այս տարվա ընթացքում:

 http://www.rheinmetall-defence.com/media/editor_media/rm_defence/produktbilder/Gladius_Detail_e_Equipment_in_detail_535x.jpg

Գերմանիան Gladius ապագայի զինվորի հանդերձանք է գնում