Microsoft-ի 128 Գբ-անոց Surface Pro-ն առցանց վաճառքում սպառվել է մի քանի ժամում
Microsoft-ի 999 ԱՄՆ դոլար արժողությամբ 128 Գբ հզորությամբ Surface Pro-ն սպառվել է ԱՄՆ-ում՝ առցանց Microsoft Store-ում այսօր վաճառքի հանվելուց ժամեր անց, հայտնում է The Crunch-ը:
Մասնագետները սա ավելի ինտրիգային սարք են անվանել, քան Surface RT-ն: Վերջինս 32 Գբ-անոց մոդելով 500 դոլարով վաճառվել էր մեկ օրվա ընթացքում: Surface Pro-ն ներկայացվում է որպես «ավելի լուրջ աշխատանքի հնարավորությամբ սարք», քան Surface RT-ն
Առայժմ դեռ մատչելի է Pro-ի 64 Գբ-անոց տարբերակը, Կանադայում նաև՝ 128 Գբ-անոցը:










