Կանադացի գիտնականը գտել է ալկոհոլամոլության դեմ պայքարելու նոր միջոց

00:59 • 11.02.13

Ըստ կանադացի մասնագետի հետազոտությունների, 2002-2009 թվականներին Բրիտանական Կոլումբիայում ալկոհոլով պայմանավորված հիվանդություններից մահացածների թիվը զգալիորեն պակասել է այն բանից հետո, երբ աննշան կերպով բարձրացել էին ոգելից խմիչքների գները: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Մասնագետը նշում է, որ ալկոհոլային խմիչքներ վաճառող մասնավոր ընկերությունների թվի աճի հետ զուգահեռ մեծանում է նաև մահացությունների թիվը:


«Հակառակ այն տարածված կարծիքին, որ «կուզիկին միայն գերեզմանը կփոխի», նույնիսկ ամենաուղղելի հարբեցողները կրճատել են օգտագործվող ալկոհոլային ըմպելիքների քանակն այն բանից հետո, երբ թանկացել են դրանց գները»,- նշել է հետազոտության ղեկավար Թիմ Սթոքվելը:


Իր աշխատանքում Սթոքվելը նայում է ալկոհոլից մահվան 3 տեսակներ՝ սուր թունավորումներ, խրոնիկ ալկոհոլիզմի դեպքեր և խառը դեպքեր, երբ հարբեցողները մահանում էին ալկոհոլի չարաշահումից:


Արդյունքում պարզվել է, որ գների 10% բարձրացումը կնպաստի մահացությունների թվի կրճատմանը 32%-ով:
 

Կանադացի գիտնականը գտել է ալկոհոլամոլության դեմ պայքարելու նոր միջոց