Առաջին անթրոպոգեն անցքը Մարսի վրա (լուսանկարներ)
Կարմիր մոլորակի վրա վայրէջք կատարելուց 6 ամիս անց մարսագնաց Curiosity-ն հորատել է պատմության մեջ առաջին անցքն այս մոլորակի վրա, հայտնում է Газета-ն։
Այդ անցքն իրենից որևէ երևելի բան չի ներկայացնում. ունի 1,6 սմ տրամագիծ և 6,4 սմ խորություն, սակայն երբ գիտակցում ես, որ դա առաջին անթրոպոգեն անցքն է Կարմիր մոլորակի վրա, դրա կարևորությունն ակնհայտ է դառնում։
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի փոխտնօրեն Ջոն Գրյունսֆելդն այս առիթով նշել է, որ Curiosity-ի օգոստոսյան դարակազմիկ վայրէջքից ի վեր անցքի հորատումն իրենց թիմի ամենանշանակալից ձեռքբերումն է։
Մարսի վրա հորատման աշխատանքներ կատարելուն գիտնականները պատրաստվել են դեռևս Երկրի վրա, որտեղ փորձարկվել է 8 տարբեր գործիք և փորվել է 1200-ից ավելի անցք՝ 20 հողային և ժայռային տեսակների վրա։
Ավարտելով իր առաքելությունը Գեյլ հրաբխային խառնարանի Կապույտ դանակի ծովածոցում (այստեղ են իրականացվել հորատման աշխատանքները)՝ Curiosity-ն կշարժվի դեպի 5 կմ բարձրությամբ Mount Sharp լեռը։










