2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)

13:20 • 11.02.13

Ռուսական РБК կայքը հատուկ նրանց համար, ովքեր սկզբունքորեն չեն օգտագործում iPhone, ներկայացնում է մի քանի հարմար այլընտրանքային տարբերակ։ Այս ոճային սմարթֆոնները ներկայացվել են Վեգասում կայացած CES տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի շրջանակներում և հասցրել են գրավել hi tech ոլորտի առաջատար մասնագետների ուշադրությունը։

 

Այսպիսով, 2013թ. նորույթների շարքում առաջինը BlackBerry Z10 սմարթֆոնն է, որը, ըստ մասնագետների, լուրջ մրցակից կլինի iPhone 5-ի համար։ Այն արդեն վաճառքի է հանվել Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սմարթֆոնի գինը կազմում է 700 դոլար։

 

2. YotaPhone

Ռուսական Yota Devices ընկերությունը ստեղծել է այնպիսի գաջեթ, որն ունի հայրենական hi tech ոլորտում բում առաջացնելու բոլոր շանսերը։ Երկէկրան այս մոդելն իր մեջ համադրում է սմարթֆոնի և bookreader-ի գործառույթները և հավակնում է դառնալ 2013թ. հիթերից մեկը։ Հայրենական շուկայում YotaPhone-ը կհայտնվի ընթացիկ տարվա աշնանը, իսկ միջազգային շուկայում՝ 2014թ. սկզբին։ Սմարթֆոնի գինը կկազմի 500 դոլար։

 

3. Sony Xperia Z

Sony Xperia Z սմարթֆոնն ունի բարակ՝ ընդամենը 7,9 մմ հաստություն, ամուր կորպուս, որը ջրադիմացկուն է և ընդհանրապես չի կլանում փոշի։ Սարքը մտածված է մինչև ամենաչնչին դետալները և շատ ոճային տեսք ունի։ Այն նույնիսկ կարելի է 30 րոպեով խորասուզել մինչև 1 մ խորության վրա։ Sony Xperia Z-ն կհայտնվի եվրոպական խանութներում փետրվարի 28-ին՝ 650 դոլարով։

 

4. Lamborghini и CAVIAR iPhone 5 Titano Diabolo
 

Հանրահայտ Lamborghini բրենդի մասնագետները մեկ այլ ճանաչված իտալական բրենդի՝ Perla Penna-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծել են սմարթֆոն իսկական տղամարդկանց համար, որը ոչ կրակի մեջ է այրվում, ոչ էլ թթվի մեջ քայքայվում։ CAVIAR iPhone 5 Titano Diabolo-ն արտադրվել է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 99 օրինակ։ Դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է 4. 260 դոլար։ Սմարթֆոնը պատրաստված է տիտանից, ածխածնային մանրաթելից և այլ բարձրտեխնոլոգիական նյութերից։ Հեռախոսի հետին պանելը զարդարում է ոսկուց կամ ռութենիումից պատրաստված տարբերանշանը։ Բացի Titano Diabolo-ից, CAVIAR-ի հավաքածուում կան ևս մի քանի ուշագրավ մոդելներ. օրինակ՝ սպիտակ ոսկուց և ալիգատորի կաշվից պատրաստված CAVIAR iPhone 5 Unico Alligatore LE, ինչպես նաև անակոնդայի վարդագույն կաշվից և սպիտակ ոսկուց պատրաստված CAVIAR iPhone 5 Anaconda Rosa-ն։

 

5. Vertu Android

Վերջերս հայտնի դարձավ, որ Vertu-ն պատրաստվում է թողարկել Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող առաջին սմարթֆոնը, որը կկոչվի Vertu Ti։ Այն համալրված կլինի երկմիջուկ Qualcomm MSM8260 Snapdragon պրոցեսորով։
Դատելով լուսանկարներից՝ Vertu-ն արտաքին դիզայնի առումով հավատարիմ է մնացել իրեն, քանի որ Vertu Ti-ն աչքի է ընկնում նրբագեղությամբ, բարակությամբ։ Ըստ որոշ աղբյուրների՝ շուկայում կհայտնվեն Vertu Ti-ի 4 տեսակ, որոնց պատրաստման համար կօգտագործվեն տիտան, ալիգատորի կաշի, չերվոնային ոսկի և այլ թանկարժեք նյութեր։
Ինչ վերաբերում է գնին, ապա այն տատանվում է 4-10 հազար դոլարի միջև՝ հավակնելով դառնալ աշխարհում ամենաթանկ Vertu հեռախոսը։
 

2013թ. ամենասպասված ոճային սմարթֆոնները (լուսանկարներ)