Facebook-ին դատի են տվել like կոճակի համար

18:56 • 11.02.13

Facebook-ին դատի են տվել իր like կոճակի կիրառման համար, որը, պարզվում է, այնքան էլ իրենը չէ, ինչպես հայտնում է BBC-ն:

 

Facebook-ին դատական հայց է ներկայացրել Rembrandt Social Media ընկերությունը, որին պատկանում է Like-ի պատենտը: Հայցը ներկայացվել է հոլանդացի հանգուցյալ ծրագրավորող Յոհանես Յոզեֆ Էվերարդուս վան Դեր Մեերի անունից: Վերջինս էլ հենց, Rembrandt-ի, պնդմամբ Like-ի հեղինակն է:

 

Ըստ Rembrandt-ի՝ Facebook-ն ապօրինի օգտագործում է վան Դեր Մեերի 2 պատենտ, որոնց վրա հենց հիմնված է այդ սոցկայքի հաջողությունը: Պատենտները, սակայն, օգտագործվում են առանց թույլտվության:

 

2004-ին մահացած հոլանդացի ծրագրավորողը դեռ 1998-ին՝ FB-ի ի հայտ գալուց 5 տարի առաջ աշխատել է Surfbook անվանումով սոցկայքի վրա, որտեղ հենց պատրաստվել է կիրառել Like-ը:

 

Facebook-ը զերծ է մնացել մեկնաբանություններից:
 

Facebook-ին դատի են տվել like կոճակի համար