«Շվեյցարական պանրի» նմանվող գանգով բրիտանացի երեխայի վիրահատությունը վեր է ածվել ֆիլմի
Մեծ Բրիտանիայում վիրահատության է ենթարկվել մի երեխա, որը տառապում է բացառիկ գանգոսկրի հիվանդությունից, հայտնում է The Sun-ը: Դրա դեպքում, ըստ աղբյուրի, մարդու գանգը, պատկերավոր ասած, նմանվում է շվեյցարական պանրի:
2 տարեկան Սոֆիան տառապում է Կրուզոնի սինդրոմից, որի հետևանքով ոսկորը լավ չի զարգանում, պատվում է անցքերով և չի թողնում ուղեղը զարգանա:
Վիրահատությունը ոչ միայն հույս է տվել աղջկան: 3 ժամանոց վիրահատությունը նաև ֆիլմ է դարձել. BBC-ն նկարահանել է բացառիկ վիրահատությունը, որը կցուցադրի փետրվարի 20-ին:
Նա կշրջի պաշտպանիչ սաղավարտով, իսկ հետագայում այլ վիրահատությունների կարիք կունենա:










