Wikipad խաղային պլանշետը վաճառքի կհանվի այս գարնանը

12:12 • 11.02.13

Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող Wikipad խաղային պլանշետի վաճառքը նախատեսված էր դեռևս 2012թ., սակայն այդ ժամկետը ձգձգվեց, և այժմ արդեն հայտնի է, որ դա տեղի կունենա ընթացիկ տարվա գարնանը, հայտնում է Вести-ն։

 

Այս ընթացքում գաջեթի հեղինակները զգալի բարելավել են պլանշետի հնարավորությունները՝ այն դարձնելով է՛լ ավելի հզոր, համալրելով Nvidia Tegra քառամիջուկ պրոցեսորով։ Սակայն ինչ վերաբերում է չափերին, ապա դրանք փոքրացել են. էկրանի անկյունագիծը 25,6 սմ-ից դարձել է 17 սմ։

 

Wikipad-ի գինը կկազմի 250 դոլար, այսինքն՝ նոր iPad-ի արժեքի ուղիղ կեսը, սակայն, հաշվի առնելով պլանշետի բավական լավ տեխնիկական բնութագիրը, 250 դոլարը շատ հարմար գին է։ Նորույթի «մեխը» հանովի «ջոյսթիկն» է, որը հնարավորություն է տալիս լիարժեք խաղալ բազմաթիվ խաղեր։
 

Wikipad խաղային պլանշետը վաճառքի կհանվի այս գարնանը