Ինչ հատկանիշներով աշխատակիցներ իրականում պետք է փնտրեն ժամանակակից գործատուները. հետազոտություն

20:40 • 12.02.13

Առաջնորդության և նորարարությունների հարցերով փորձագետ, բեսթսելերի հեղինակ Սքոթ Սթեյնբերգը հրապարակել է TechSavvy Global-ի հետազոտությունը, թե ինչ հատկանիշներով մարդիկ են փնտրում կորպորատիվ բիզնեսները:

 

TechSavvy Global-ին ռազմավարական խորհրդատվական ընկերություն է, որի ղեկավարը Սթեյնբերգն է, հայտնում է Mashable-ը:

 

Առաջարկվում է նախ նկատի ունենալ ժամանակակից աշխատակցի համար անհրաժեշտ 10 գծերը, որոնք են՝


1. Առաջնահերություններ սահմանելու կարողությունը
2. Թիմում լավ աշխատելը
3. Քաջատեղյակությունը կազմակերպչկան հարցերից
4. Առաջադրանքների արդյունավետ կատարումը
5. Ինքն իրեն վերլուծելու, հասկանալու ունակությունը
6. Կանխարգելող գործունեությունը
7. Ազդելու ունակությունը
8. Արդյունավետ որոշումներ կայացնելը
9. Արագ սովորելու ունակությունը
10. Տեխնիկական հարցերում հնարամտությունը


Ընկերությունը վստահեցնում է, որ շատ գործատուներ չգիտեն, թե որն է հմտությունների իդեալական համադրությունը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Իսկ նշված հատկանիշներից կազմվում են 7 գծերը, որոնք գործատուներին առաջարկվում է նկատի ունենալ աշխատանքային հարցազրույցների ժամանակ:


Դրանք են՝


1. Շփման հմտությունները
2. Միաժամանակ մի քանի առաջադրանքներով զբաղվելու ունակությունը
3. Խանդավառությունը
4. Որոշումներ կայացնելու ունակությունը
5. Կազմակերպչական ձիրքը
6. Բարեխղճությունը
7. Դուրեկանությունը:
 

Ինչ հատկանիշներով աշխատակիցներ իրականում պետք է փնտրեն ժամանակակից գործատուները. հետազոտություն