ՆԱՍԱ-ն իրականացրել է 8-րդ Landsat արբանյակի արձակումը՝ Երկրին հետևելու ծրագրով

08:48 • 12.02.13

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) այսօր իրականացրել է նոր՝ Landsat Data Continuity Mission (LDCM) արբանյակի արձակումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


«
Ատլաս-V 401» հրթիռը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10։03 Վանդենբերգի (Կալիֆոռնիա) ռազմաօդային ուժերի օդային բազայից։


Երկրի
մակերևույթի անդադար ուսումնասիրությունը ուղեծրից շարունակվում է 1972թ.-ից, երբ արձակվեց առաջին Landsat 1 հրթիռը։


LDCM-
ը համարվում է ամենատարողունակ և տեխնիկապես կատարելագործված տիեզերական արբանյակը Landsat շարքում։ Այն նախատեսված է շրջակա միջավայրի փոփոխություններին հետևելու և Երկրի ջրային, գյուղատնտեսական և բնական ռեսուրսները վերահսկելու համար։


LDCM-
ի առաքելության արժեքը գերազանցում է 850 մլն դոլարը։


 

 

ՆԱՍԱ-ն իրականացրել է 8-րդ Landsat արբանյակի արձակումը՝ Երկրին հետևելու ծրագրով