Խուճապի մեջ կարող են ընկնել նույնիսկ ամենաանվախ մարդիկ. հետազոտություն
ԱՄՆ Այովայի համալսարանի նյարդաֆիզիոլոգների գիտափորձը ցույց է տվել, որ ուղեղի չափազանց հազվադեպ հիվանդությամբ երեք կանայք, որոնք կյանքում երբեք վախ չեն զգացել, խուճապի մեջ են հայտնվել ածխաթթու գազ շնչելուց հետո. հետազոտության արդյունքները հրապարակված են Current Biology ամսագրում:
Ընդունված է կարծել, որ մարդու ուղեղում «վախի կենտրոն» է հանդես գալիս նշաձև մարմինը: Ուղեղի այդ հատվածը, որը նաև ամիգդալա է կոչվում, գտնվում է քունքային հատվածի խորքում: Այն պատասխանատու է ինչպես սուր հաճույքի, այնպես էլ բացասական զգացումների համար:
Այդ հատվածների վնասում շատ հազվադեպ է լինում, սակայն հիվանդները` Ուրբախ-Վիտտեի հիվանդության ախտորոշմամբ, որի ժամանակ նշաձև մարմինը տրոհվում է, ցուցաբերում են վախի բացարձակ կորուստ:
Հիվանդներից մեկը, ում անունը չի հաղորդվում, գիտնականներին զարմացնում էր արտաքին վախեցնող գրգռիչների նկատմամբ որևէ արձագանքի լիակատար բացակայությամբ:
Կնոջ ռեակցիաների` ինչպես լաբորատոր թեսթերը, այնպես էլ բազմաթիվ հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այլ բացասական զգացողությունների առկայությամբ` չարություն, ափսոսանք, տխրություն, նա երբեք չի զգում վախ, որը բացատրվում է ուղեղի ֆիզիկական կառուցվածքով:
Սակայն գիտնականների փորձերն այդ հիվանդի և ևս երկուսի` զույգ քույրերի հետ, որոնք նույն ախտորոշումն ունեն, անսպասելի արդյունքների են հանգեցրել: Որպես սթրեսային գործոն հետազոտողները ընտրել են CO2 գազը, որը հեղձուկ և խուճապի զգացողություն է առաջացնում, հատկապես մարդկանց մոտ, որոնք սթրեսի հակում ունեն:
Անսպասելիորեն, փորձի ժամանակ բոլոր երեք «անվախ» կանայք խուճապի զգացողություն ունեցան: Այն դեպքում, երբ առողջ վախի զգացմամբ մարդկանց շարքում, որպես կանոն, միայն 25%-ն է նման արձագանք ունենում:
Բոլոր երեք կանայք նույն վարքն են ցուցաբերել` նրանք պոկել են CO2-ը մատակարարող ինգալյատորները, «բերանով օդ են բռնել»՝ փորձելով փախչել:
Պարզվել է, որ ուղեղի վախի հատվածում խնդրով` Ուրբախ-Վիտտեի սինդրոմով մարդիկ կարող են նույնիսկ ավելի արտահայտված խուճապ ցուցաբերել, քան առողջ մարդիկ: Այլ կերպ ասած, ուղեղային այդ հատվածի կորուստը հաճախ ոչ թե բթացնում է, այլ հակառակը խթանում է խուճապային խանգարումը:
Պարզվել է նաև, որ CO2-ի ազդեցությունը կարող է ներգործել ուղեղային կենտրոնների վրա «վախի կենտրոնը» շրջանցելով` գլխուղեղի կեղևի միջոցով:










