Vertu Ti-ի միակ ուշագրավ առավելությունն աբսուրդային գինն է՝ 10,5 հազար դոլար. Computerra
Vertu ընկերությունն այս տարի պատրաստվում է ներկայացնել նոր Vertu Ti սմարթֆոնը, որը գրեթե չի տարբերվում շուկայում եղած մյուս նմանատիպ գաջեթներից։ Ազնվության համար պետք է նշել է, որ Vertu Ti-ի միակ ուշագրավ առանձնահատկությունն աբսուրդային գինն է, որը կազմում է 10,5 հազար դոլար, գրում է computerra.ru կայքը։
Vertu-ի արտադրած հեռախոսները միշտ էլ աչքի են ընկել իրենց աստղաբաշխական գներով, սակայն այս մոդելը գերազանցում է բոլորին և հավակնում դառնալ աշխարհում ամենաթանկ Vertu-ն։
Կայքը նշում է, որ եթե 10,5 դոլարը ոմանց էժան թվա, ապա հեռախոսի գինը հնարավոր կլինի բարձրացնել. սպիտակ ոսկուց, այլ ոչ թե պողպատից պատրաստված կորպուսով Vertu Ti-ն պատվիրելու դեպքում, դրա գինը կրկնակի թանկ կլինի՝ 22,1 հազար դոլար։










