Մոտ տասնամյակներում Երկրին աստերոիդային աղետ չի սպառնում` 2012 DA14-ը ուրբաթ օրը մեզ չի բախվի
Գլոբալ աղետ, որը պայմանավորված կլինի խոշոր երկնաքարի կամ գիսավորի Երկրի հետ բախմամբ, մոտակա տասնամյակներին մարդկությանը չի սպառնում` նման վտանգավոր երկնային մարմինների տեղաշարժը ուսումնասիրվում է գիտնականների կողմից, կարծում է Ռուսաստանի Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի համալսարանի գիտնական աստղագետ Լեոնիդ Եվենինը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Չարժե առանց վերապահության հավատալ ողջ ծավալի անհուսալի տեղեկություններին, որոնք հայտնվում են ԶԼՄ-ներում: Եվ ցանկանում եմ ձեզ հանգստացնել նրանով, որ մոտակա տասնամյակներին գլոբալ աղետ, պայմանավորված աստերոիդա-գիսավորյան վտանգով, չի լինի», - ասել է աստղագետը՝ պատասխանելով Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող 2012 DA14 երկնաքարի մոտեցման մասին հարցմանը, որը տեղի կունենա այս ուրբաթ:
«Մենք գիտենք խոշոր և վտանգավոր օբյեկտների ճնշող մեծամասնության մասին, որոնք մոտենում են Երկրին: Այնպիսի օբյեկտներ, որոնք կարող են գլոբալ աղետի հանգեցնել և հարցականի տակ դնել մարդկային քաղաքակրթության գոյությունը», - ավելացրել է գիտնականը:
Նրա խոսքով, մոտ ապագայում 50 մետրից ավել չափեր ունեցող աստերոիդի՝ Երկրի հետ բախում չի սպասվում:










